Դեռևս տարիներ առաջ էր ասվել, որ խելապակասը փոքր Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ։ Մեր ռեսուրսները՝ մարդկային և տարածքային, բավարար չեն նման պայքարից դուրս գալ՝ չկորցնելով պետականությունը։
Ակնհայտորեն ուկրաինական սցենարն է խաղարկվում։ Հետևեք միջազգային խաղացողների հայտարարություններին, ամեն ինչ բաց է արվում։
Պատահական չէ, որ ինքնության փոփոխության ամենազգայուն թիրախն է ընտրվել՝ եկեղեցին, ինչպես` Ուկրաինայում։
Մեր ստրատեգիան մինչև 2008 թվականը եղել է բալանսի պահպանումն ու այդ խաղերից հեռու մնալը։ 2008-ից` պասիվ, իսկ 2018-ից` ակտիվ, մենք օգտագործվում ենք ուրիշների խաղերում։
Իրականացվում է ամենավատ սցենարը, որը դժվար էր երևակայել։ Հայաստանը դրվել է զոհասեղանին։
Ստեփան Դանիելյան